Գրեթե 90 հազար մարդ փորձում է փախչելով փրկվել Բիրմայի արևմտյան շրջաններից, որտեղ արյունալի բախումներ են տեղի ունենում մահմեդականների և բուդդայականների միջև: Այս մասին հաղորդում են հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ավելի վաղ սահմանապահները հետ էին ուղարկել հարյուրավոր մարդկանց, որոնք փորձել էին հեռանալ անհանգիստ շրջաններից:
Միջազգային կոնֆլիկտը սկիզբ է առել բուդդա կնոջ բռնաբարությունից և սպանությունից հետո: Հունիսի սկզբից Բիրմայի արևմուտքում սպանվել է 50 մարդ:









































