Saturday, 30 09 2023
Կմնա՞ հայություն Արցախում, թե՞ ոչ
Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան
Արցախից Հայաստան է վերադարձել բռնի տեղահանված 98․929 անձ
Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները
«Անկոտրու՜մ, լույս ժողովուրդը»․ Անահիտ Ավանեսյանը գրառում է արել
00:15
Բայդենը կշարունակի իր գործունեությունը որպես ԱՄՆ նախագահ նույնիսկ «շաթդաուն»-ի դեպքում
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
Բնակարան վարձակալելիս ուշադիր եղեք, պահանջեք անձը հաստատող փաստաթղթեր ու նաև սեփականության վկայական
Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
22:45
Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
«Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք լինել»․ Ալիև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները պետք է լուծել առանց միջազգային հարթակների. ժամանակ ունենք
Արցախը դատարկվեց մի քանի օրում, երկու օրից հոսքը կդադարի․ անցակետը հատել է 97735 անձ
Միջանցքի հարցը կփորձեն լուծել ճնշումներով. կարևոր որոշումները ՀՀ ներքին վիճակից են կախված
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 1000 կամավոր է հերթագրվել
Արցախի ՊԲ-ն մոտ երեք միլիոն զինամթերք է հանձնել․ ՌԴ ՊՆ
Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մասնագետների հետ
Ժամը 20:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 98.625 անձ
Գեղարքունիքի մարզում կատարվել է 4234 հեկտար աշնանացան
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Արցախից բռնի տեղահանված անձանց օգնելու համար
Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատում է՝ Լևոն Մնացականյանին ձերբակալել են

Ս.Սարգսյանն արդեն դժգոհ է Մեդվեդևի պատրոնաժից

Ինչպես տեղեկանում ենք նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունից, Սերժ Սարգսյանը կարևորել է ԱՄՆ ակտիվ դերակատարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գործում:
Այնուհետև պաշտոնական հաղորդագրության մեջ բավական ուշագրավ մի նախադասություն ենք կարդում. «Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին` ԵԱՀԿ Աստանայի համաժողովում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ և հավասարակշռված դիրքորոշման համար»:
Այս հայտարարությանը կարելի էր առանձնապես ուշադրություն չդարձնել, սակայն հետաքրքիրն այն է, թե ինչ իրավիճակում է Ս.Սարգսյանը նման հայտարարությամբ հանդես գալիս: Այսպես` վերհիշենք, թե Ս.Սարգսյանն ինչ ասաց ընդամենը 10 օր առաջ «Էխո Մոսկվի» ռ/կ-ին տված հարցազրույցում: Պատասխանելով ԼՂ կարգավորման գործընթացում ՌԴ դերի մասին հարցին` նա բառացիորեն նշել էր հետևյալը. «Ռուսաստանի դերը մեծ է: Մեր տարածաշրջանում ամենախոշոր և հեղինակավոր խաղացողը, կարծում եմ, Ռուսաստանն է: Ռուսաստանը կարող է այնպես անել, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատվի: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Ռուսաստանի նախագահին այն բանի համար, որ նա ակտիվորեն զբաղված է խաղաղ լուծման փնտրտուքով»:
Ուշադրություն դարձրեք` եթե ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընին Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնում ավելի կոնկրետ` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ և հավասարակշռված դիրքորոշման համար, ապա ՌԴ նախագահ Մեդվեդևին երախտագիտություն է հայտնում ընդամենը նրա համար, որ նա զբաղված է խաղաղ լուծումների փնտրտուքով:
Ի՞նչ է ստացվում… ՌԴ նախագահի հովանու ներքո, նրա անմիջական մասնակցությամբ անցկացվել են Սարգսյան-Ալիև յոթ հանդիպումներ, միջազգային հանրությունը, կարելի է ասել, քարտ-բլանշ է տվել Կրեմլին այս գործընթացում առաջընթաց ապահովելու հարցում: Էլ չենք խոսում` պաշտոնական Բաքվի ակնկալիքների մասին, որը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում էր, որ ՌԴ-ից սպասում են «արդար լուծում», «ճնշումների գործադրում Հայաստանի նկատմամբ»: Իսկ եթե հաշվի առնենք WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի հաղորդագրություններից մեկը, որտեղ բացահայտվել էր, թե ինչպես է Ի.Ալիևը բողոքում Պուտինի և Մեդվեդևի դիրքորոշումների տարբերությունից ԼՂ հարցում` մատնանշելով, թե ի տարբերություն Մեդվեդևի, ով արագ կարգավորման է ձգտում` Պուտինը ԼՂ հարցում ավելի կարծր դիրքորոշում ունի և անգամ պատկերավոր նկատել էր, թե` «երկու գլուխ մեկ կաթսայում չի եփվի», ապա կարծես ամեն ինչ հասկանալի է դառնում:
Ասել է թե` բանակցող կողմերը ԼՂ կարգավորման տարբեր «առաջնորդներ» են տեսնում` Իլհամ Ալիևը ՌԴ-ին` ի դեմս Մեդվեդևի, իսկ Ս.Սարգսյանը` Վաշինգտոնին: Ավելին` եթե Ի.Ալիևը գոհ է Մեդվեդևի ձգտումներից, ապա ստացվում է, որ Ս.Սարգսյանը դժգոհ է ակտիվ ջանքերից, այլապես նրա հովանու ներքո Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարության համար շնորհակալություն չէր հայտնի ԱՄՆ պետքարտուղարին: Իհարկե, սա չի նշանակում, որ Վաշինգտոնը տեսնում է ԼՂ կարգավորման արագ հանգուցալուծում առաջիկա ամիսներին: Բնավ: Պարզապես, Ս.Սարգսյանի այս թեթև մանևրը լիովին տեղավորվում է կարգավորումը երկարաձգելու, բանավոր պայմանավորվածություններից հետ կանգնելու մարտավարության շրջանակներում:
Ուշագրավ է նաև այն, որ Աստանայի գագաթնաժողովից հետո տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին պահին «հրաժարվել է հանդիպել Հայաստանի ու ՌԴ նախագահների հետ, քանի որ չի կարողացել բացատրություն գտնել Աստանայում հրապարակված հնգակողմ հայտարարության և գագաթնաժողովում հնչեցրած իր ելույթի մեջ ներառված տեսակետների տարբերության համար»: Եթե հաշվի առնենք նաև այն տեղեկությունները, համաձայն որոնց Մեդվեդևը դժգոհ է ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքներից, ապա կարծես ուրվագծվում է ԼՂ բանակցային գործընթացի ողջ հետաքրքրությունը: Ավելին` կան հիմքեր պնդելու այն մասին, որ Աստանայի հնգակողմ հայտարարությունը, Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման անհնարինության ֆոնին, հենց Վաշինգտոնի ջանքերի արդյունքն է եղել:
Հիշեցնենք, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հնգակողմ հայտարարություն ընդունվեց: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆ.Ֆիյոնը և ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթընը, ինչպես նաև Ս.Սարգսյանը և Ի.Ալիևը, ըստ հայտարարության, «համաձայնել են, որ եկել է ԼՂ հակամարտությունը լուծելու ուղղությամբ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը»: Այդ կապակցությամբ նրանք հիշեցրել են 2008թ. նոյեմբերի 2-ի Մոսկվայում և 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանում արված համատեղ հայտարարությունները: Նրանք համաձայնել էին, որ խաղաղ, համաձայնեցված լուծումը կայունություն և անվտանգություն կբերի և միակ ճանապարհն է տարածաշրջանի ժողովուրդների հաշտեցման համար, վերահաստատել էին իրենց հանձնառությունը` ԼՂ հակամարտության հարցում վերջնական կարգավորման հասնել` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի, ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի և Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզիի` 2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում և 2010թ. հունիսի 26-ին Մուսկոկայում ընդունած հայտարարությունների վրա: «ՄԽ համանախագահ երեք երկրները իրենց աջակցությունը հայտնեցին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին` նրանց կողմից խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված անհրաժեշտ որոշում ընդունելու գործում: Նրանք կոչ արեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կրկնապատկված եռանդով կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք դեռ մնում են չհամաձայնեցված Հիմնարար սկզբունքներում, և հանձնարարեցին իրենց համանախագահներին` շարունակել հակամարտության կողմերի հետ աշխատանքը նրանց այս ջանքերին աջակցելու համար: Բանակցությունների համար ավելի լավ մթնոլորտ ստեղծելու նպատակով նրանք կոչ արեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմը պահպանելու և բոլոր ոլորտներում վստահությունը ամրապնդելու համար», – ասված էր հայտարարությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում