Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Սեփականատերերը մեծ հողատարածքներ են ստացել և չեն օգտագործում. վարչապետ

Ազգային հարստությունը հողն է, որն անարդյունավետ է օգտագործվում մեր երկրում: Ի պատասխան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցի` ո՞րն է կառավարության ծրագրում նշված ազգային հարստությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հայտարարեց, թե սեփականատերերը մեծ հողատարածքներ են ստացել և չեն օգտագործում, մինչդեռ միջազգային պրակտիկայով պետությունը պարտադրում է հողը մշակել: ՀՀ-ում նախկինում երեք տարի հողը չմշակելու դեպքում գյուղապետերն իրավունք ունեին դիմել դատարան և զրկել սեփականատիրոջը սեփականության իրավունքից, բայց այս մեխանիզմը չէր աշխատում, որովհետև գյուղապետերը չեն կարողանում գյուղացիներին դատի տալ: Ներկայում կառավարությունը, ըստ վարչապետի, մշակել է հավելյալ մեխանիզմներ` հողատերերին պարտադրելու, որ հողատարածքները մշակեն:

Անդրադառնալով Գ. Արսենյանի մյուս հարցին` ծրագրում գրված է «Հարկային և մաքսային համակարգերը պետք է գործեն՝ ելնելով արդարության սկզբունքից», ո՞րն է դրա իրավական նորմը, Տ. Սարգսյանը պատասխանեց, որ շահութահարկի բնագավառում լրջագույն վարչարարական խնդիրներ կային, այսօր այն բարեփոխումները, որ իրականացվել են, թույլ են տալիս էապես ավելացնել շահութահարկի տեսակարար կշիռը, և ՊԵԿ-ն ունի բավականաչափ գործիքակազմ հավասար պայմաններ ապահովելու համար:

«Սա էլ պատասխանն է, թե ինչ է նշանակում հավասար պայմաններ, որը դասագրքային սկզբունք է: ՀՀ-ում կան դեռ շեղումներ այս մասով, և մենք չենք կարողանում ապահովել հավասարություն: Մտադիր ենք բացթողումները շտկել»,- ասաց Տ. Սարգսյանը:

Գ.Արսենյանի հաջորդ հարցին` ջերմոցային տնտեսությունների ծավալները նախատեսվում է 3 անգամ ավելացնել, ինչի արդյունքում շեշտակիորեն կավելանա բերքը, ո՞րն է այդ «շեշտակին», Տ. Սարգսյանը պատասխանեց, որ ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ ամենապարզ ցուցանիշը գնաճն է, քանի որ ի տարբերություն մեր հարևան երկրների՝ գների տատանողականությունը շատ բարձր է. ամռանը գյուղմթերքների գները կտրուկ նվազում են՝ նույնիսկ 2-3անգամ, և անհրաժեշտ է այդ կտրուկ տատանումները նվազեցնել, իսկ դրան կարելի է հասնել ջերմոցային տնտեսությունների ավելացմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում