Հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով ձերբակալվել են ռեստորանային համալիրի 4 աշխատակիցներ: Նրանցից 2-ն անվտանգության աշխատակիցներն են, մեկը`մենեջերը, իսկ մյուսը` մատուցողներից մեկը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Արմեն Մալխասյանը` հավելելով, որ ձերբակալվածների անունները կհայտնի քիչ ուշ:
Հիշեցնենք, որ տեղի ունեցածի փաստով քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ):










































