BP World Energy-ի պատրաստած հաշվետվության մեջ նշված է, որ 2011 թվականին Իրանում բնական գազի արդյունահանումը, 2010 թվականի հետ համեմատ, աճել է 5.6 միլիարդ խորանարդ մետրով:
2010 թվականին Իրանում գազի արդյունահանումը կազմել է 146.2 միլիարդ խորանարդ մետր, մինչդեռ 2011 թվականին այդ ցուցանիշը հասել է 151.8 միլիարդ խորանարդ մետրի: Ներկայումս Իրանին է բաժին ընկնում գազի համաշխարհային պաշարների 4.66 տոկոսը:
2011 թվականին 6.1 տոկոսով ավելացել է Իրանում գազի ներքին սպառումը՝ համեմատած 2010 թվականի հետ:







































