Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության խմբային փուլի եզրափակիչ տուրի շրջանակներում «Դոնբաս Արենա»-ում կայացած Ուկրաինա-Անգլիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Անգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը:
Կիսապաշտպանը մասնակցել է գոլային պահի զարգացմանը` փոխանցում կատարելով ուկրաինացիների տուգանային հրապարակ:
Հիշեցնենք, որ Անգլիայի և Ուկրաինայի հավաքականների` Դոնեցկում կայացած հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով` հօգուտ անգլիացիների:







































