Ըստ նախնական տեղեկությունների` Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը ԵԽԽՎ պատվիրակության մշտական կազմում, այնուամենայնիվ, տեղ կունենա:
«ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն որոշված է միջազգային սույն պատվիրակության համամասնության հարցը:
«Ըստ այդմ` մշտական կազմում կլինի մեկ ՀՀԿ-ական, մեկ ԲՀԿ-ական, մեկ ՕԵԿ- ական և մեկ ՀԱԿ-ական պատգամավոր: Եվս երկու հանրապետական և մեկ ԲՀԿ-ական կլինեն պատվիրակության փոխարինող կազմում: Մենք տեղեկացրել էինք, որ անցյալ շաբաթ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՅԴ-ի և «ժառանգության» ներկայացուցիչները պնդել էին, որ իրենք պետք է ընդգրկված լինեն միջազգային բոլոր պատվիրակություններում:
Ու քանի որ ԵԽԽՎ պատվիրակությունը ութ հոգանոց է, որոշվել է, որ Դաշնակցության և «ժառանգության» ներկայացուցիչներն այդ պատվիրակությունում պետք է աշխատեն ռոտացիոն կարգով, մի տաիի՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչը, մի տարի՝ «ժառանգության» ներկայացուցիչը»: