Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին հայտնել են եգիպտական ԶԼՄ–ները` հիմնվելով ՆԳՆ աշխատակիցների տեղեկատվության վրա:
Բանտային հիվանդանոցի բժիշկները նշել են, որ Մուբարաքին անհրաժեշտ է անհապաղ հետազոտել և տեղափոխել «Տորա» բանտից դուրս գտնվող ավելի ժամանակակից հիվանդանոց:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` Եգիպտոսի ՆԳՆ համապատասխան վարչությունում արդեն պատրաստ է նախկին նախագահին Կիրա-Մաադիի ռազմական հիվանդանոց տեղափոխելու հրամանը:
Հիշեցնենք, որ հունիսի երկուսին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 2011 թ. գարնանը խաղաղ ցուցարարներին գնդակահարելու մեղադրանքով:








































