Forbes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը: Առաջին տեղը զբաղեցրեց բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը, ով տարեկան վաստակում է 85 մլն դոլար: Հարկ է նշել, որ նա այդ գումարը վաստակել 2011 թվականի սեպտեմբերից հետո անցկացնելով ընդամենը 2 մենամարտ: Բռնցքամարտիկը 40 մլն դոլար վաստակեց Վիկտոր Օրտիսի, 45 մլն` Միգել Կոտոյի հետ մենամարտի արդյունքում:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է բռնցքամարտիկ Մենի Պիկյաոն` վաստակած 62 մլն դոլարով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է գոլֆիստ Թայգեր Վուդսը` 59.4 մլն դոլարով (55 մլն-ը վաստակել է գովազդային պայմանագրերից):
1. Ֆլոյդ Մեյուեյզեր (բռնցքամարտ) – 85 մլն դոլար
2. Մենի Պիկյաո (բռնցքամարտ) – 62
3. Թայգեր Վուդս (գոլֆ) – 59.4
4. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 53
5. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 52.7
6. Քոբի Բրայանթ (բասկետբոլ) – 52.3
7. Ֆիլ Միքելսոն (գոլֆ) – 47.8
8. Դևիդ Բեքհեմ (ֆուտբոլ) – 46
9. Քրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 42.5
10. Փեյթոն Մանինգ (NFL) – 42.4