Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի կրթության նախարարությունը հայտարարել է, որ գործող ուսումնական բազմաթիվ ծրագրերի շրջանակներում ֆինանսավորելու է վրացական բուհերում կամ արտասահմանյան բուհերում այն աբխազներին ու օսերին, որոնք ստացել են Վրաստանի առաջարկած «չեզոք անձնագրերը»:
Վրաստանի կրթության նախարարությունը հայտնել է, որ այդպիսի ուսում ստանալ ցանկացող Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչները, այլ փաստաթղթերի հետ մեկտեղ, պետք է ներկայացնեն նաև «չեզոք անձնագրեր»:
Նշվում է, որ Վրաստանի իշխանությունների առաջարկած «չեզոք անձնագրերը» ճանաչված են Չեխիայի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովակիայի կողմից: Շուտով դրանք կճանաչվեն նաև ԱՄՆ-ի կողմից:










































