Բելառուսը 2013թ. կարող է դառնալ ԱՊՀ-ն նախագահող հաջորդ երկիրը: Այս մասին, ինչպես հայտնում է ITAR TASS-ը, այսօր լրագրողներին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
«Բելառուսին կառաջարկվի դառնալ ԱՊՀ-ն նախագահող հաջորդ երկիրը: Որքան ես գիտեմ, Բելառուսի ղեկավարությունն այս կապակցությամբ առարկություններ չունի: Հիմա մենք այդ հարցը համաձայնեցնում ենք»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով` տվյալ հարցը կքննարկվի այս տարվա նոյեմբերին Աշխաբադում ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների հանդիպմանը:
Սերգեյ Լեբեդևը նկատել է, որ Բելառուսը համարվում է ԱՊՀ-ում ինտեգրման գործընթացների ակտիվ մասնակից ու եթե «վերցնի նախագահությունը, ապա հաջողությամբ այն կհաղթահարի, քանի որ հսկայական փորձ ունի»:











































