Արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով իրանական Fars News լրատվական գործակալությանը, հայտնում է, որ մոտ ապագայում Սիրիայի տարածքում անցկացվելու են սիրիական, իրանական, ռուսական և չինական զորքերի համատեղ զորավարժություններ:
Այդ զորավարժությունները հանդիսանալու են Մերձավոր Արևելքի խոշորագույն զորավարժությունները, դրանց մասնակցելու է մոտ 90,000 զինծառայող, որոնք ներկայացնելու են ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային ուժերը:
Նշվում է, որ Եգիպտոսը թույլատրել է Սուեզի ջրանցքի միջով չինական 12 ռազմանավերի անցումը, որոնք երկու շաբաթվա ընթացքում ժամանելու են Սիրիայի ափեր: Զորավարժություններին մասնակցելու են նաև մոտ 400 ինքնաթիռներ ու 1000 տանկեր, որոնց թվում են նաև ռուսական սուզանավերը, էսկադրոնային ականակիրներն ու մեկ ավիակիր:
Սիրիան իր հերթին այդ զորավարժությունների ժամանակ փորձարկելու է «երկիր-ջուր» դասի հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր:








































