Կգաղտնազերծվեն «Մագնիտսկու օրենքի» տակ հայտնված անձանց անունները: Այսպիսի կետ է պարունակվում, ինչպես հայտնում է Reuters-ը, ԱՄՆ Սենատի կողմից պատրաստված «Մագնիտսկու օրենքը» նախագծում:
Փաստաթղթի նոր տարբերակը, որի հետ կարողացել է ծանոթանալ գործակալությունը, ԱՄՆ իշխանություններին թույլ է տալիս գաղտնազերծել «Մագնիտսկու օրենքի» տակ հայտնվածների անունները, եթե «դա թելադրված լինի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից»:
Գործակալությունը նկատում է, որ օրինագծում փոփոխությունները արդեն բողոքներ են հարուցել մի շարք օրենսդիրների կողմից, որոնք դեմ են դրա ընդունմանը: Նրանց կարծիքով` գաղտնազերծված ցուցակը կտրուկ կնվազեցնի օրենքի արդյունավետությունը, որն ուղղված է Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեմ պայքարին:
«Մագնիտսկու օրենքը» ենթադրում է պատժամիջոցներ ռուս պետական պաշտոնյաների դեմ, որոնք կասկածվում են մարդու իրավունքների խախտման մեջ:
Այս օրենքի տակ հայտնված մարդկանց մասնավորապես կարգելվի մուտք գործել ԱՄՆ, նրանց ակտիվները ամերիկյան բանկերում կսառեցվեն:
Փաստաթղթի` ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից հավանության արժանացած նախնական տարբերակը կհրապարակվի օրենքի ընդունումից 120 օր հետո ու հասանելի կլինի լայն հանրությանը:











































