Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Մենք Բրազիլիայի հետ ունենք շատ լավ, ջերմորեն զարգացող հարաբերություններ, մեզ համար համագործակցության հետաքրքիր ուղղություններ կան միանգամայն զգայուն ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ճյուղերը»,- ասել է Պուտինը:
«Ես կարծում եմ, որ կարևոր կետ է հարաբերությունների զարգացումը պաշտպանության ոլորտում փոխհամագործակցության ուղղությամբ»,- ասել է Ռոուսեֆը:







































