Մենակությունը կարող է զգալիորեն կրճատել մարդու կյանքը: Այս մասին ասվում է Archives of Internal Medicine ամսագրում հրապարակված մի հետազոտությունում։
Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները 6 տարվա ընթացքում դիտարկել են 600 մարդու, որոնք իրենց միայնակ են զգացել։ Նրանց տարիքը եղել է 60-ից ավելի։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ նրանց շրջանում վաղ մահացության հավանականությունը երկու անգամ մեծ է ։
Երկրորդ հետազոտությամբ պարզվել է, որ մարդիկ ավելի հաճախ են մահանում սրտանոթային խնդիրներից, եթե նրանք միայնակ են։











































