ԱՄՆ գերագույն դատարանը պարտադրել է ԱՄՆ կառավարությանը փոխհատուցել ամերիկյան հնդկացի ցեղերի ներկայացուցիչների ծախսերը պետական ծառայությունների, այդ թվում՝ կրթության, շրջակա միջավայրի և անվտանգության ապահովման համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հնդկացիների ցեղերի փոխհատուցումը նախատեսված է ԱՄՆ դաշնային օրենսդրությամբ, սակայն վերջին տարիների ընթացքում ԱՄՆ Կոնգրեսն անհրաժեշտ գումարներ չէր հատկացնում հնդկացիների կարիքների համար՝ զրկելով նրանց հարյուր միլիոնավոր դոլարներից։ Դատարանի վճռով հնդկացիական ցեղերի ծախսերը պետք է փոխհատուցվեն ամբողջությամբ։








































