«Ուրբաթ օրը նախագահական կանչված նոր նախարարների համար Սերժ Սարգսյանը որոշակի սահմաններ է գծել, որտեղից այն կողմ նախարարը չպետք է անցնի»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Առաջինը՝ «կողքերը չնայել», «աչքը որևէ բանի վրա չգցել»: Երկրորդը՝ կադրային ջարդ չիրականացնել, ցանկացած փոփոխություն խիստ պատճառաբանված պետք է լինի, ցանկալի է՝ փոփոխություններ ընդհանրապես չանել,-հորդորել է Սերժ Սարգսյանը:
Եթե հաշվի առնենք, որ նոր նախարարները բոլորն էլ նշանակվել են ԲՀԿ-ի վայր դրած պորտֆելների «շրջանակում», ապա այդ նախարարություններում աշխատող ԲՀԿ-ականները կարող են հանգիստ շունչ քաշել, որովհետև «կադրային ջարդ» չիրականացնելու կառուցողական հրահանգն առաջին հերթին վերաբերել է հենց նրանց:










































