«Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Ըստ շրջանառվող լուրերի՝ թեկնածուների թվում է բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը: Ինչպես նաև «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Երևանի ավագանու անդամ, դոկտոր-պրոֆեսոր Արա Մինասյանը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սակայն վերջինս, ըստ լավատեղյակների, առանձնապես ոգևորված չէ այդ հեռանկարից և մի նեղ միջավայրում ասել է՝ իմ ինչի՞ն է պետք դա, մեծ հաստատություն եմ ղեկավարում, հետո էլ անպայման շահարկելու են: Հիշեցնենք, որ նա Սերժ Սարգսյանի խնամին է»:











































