Էկվադորյան Vanguardia հասարակական-քաղաքական ամսագիրը հրապարակել է մերկ քաղաքական գործիչների գովազդային ցուցանակների շարք: Այդ լուսանկարները ներկայացված են I Believe In Adv կայքում:
Երեք ցուցանակների վրա պատկերված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալիս, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը՝ լրագրողներով և հասարակական գործիչներով շրջապատված, և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Համաշխարհային մեծության գործիչների պատկերները հաճախ են կիրառվում հասարակական-քաղաքական բնագավառի գովազդներում: Էվտանազիայի օրինականացման համար պայքարող ֆրանսիական միավորումը 2012 թ. Ֆրանսիայի նախագահի թեկնածուներին պատկերել էր վերակենդանացման բաժանմունքում: Միջազգային լրագրողական «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 2011 թ. թողարկել է քաղաքական գործիչների լղոզված նկարներով պաստառներ, որոնք իբր թե ոչ հարիր շարժումներ են կատարում: Այդ պաստառներին պատկերված են եղել Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման, Դևիդ Քեմերոնը:











































