Sunday, 05 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Լևոն Արոնյանն ու Տալի 7-րդ հուշամրցաշարը. Սպորտ

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ավարտվեց Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ևս 4 շախմատիստների հետ վաստակեց 4.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Լևոնը մրցաշարում մեկնարկեց հաղթանակով` առաջին տուրում առավելության հասնելով Նակամուրայի նկատմամբ: Հաղթանակին հետևեց Տոմաշևսկու հետ ոչ-ոքին (Արոնյանը խաղաց սև ֆիգուրներով): 3-րդ տուրում Արոնյանն անսպասելիորեն զիջեց Լյուկ Մքշեյնին: Հաջորդ պարտիան Հայաստանի ներկայացուցիչն ավարտեց ոչ-ոքի` խաղաղությամբ բաժանվելով Կրամնիկի հետ, իսկ 5-րդ տուրում կրեց իր երկրորդ պարտությունը` կրկին սպիտակ ֆիգուներով, այս անգամ զիջելով Մորոզևիչին:

6-րդ տուրում տեղի ունեցավ մրցաշարի կենտրոնական մրցավեճը` ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակով աշխարհի 2 ուժեղագույն շախմատիստների` Արոնյանի և Կառլսենի միջև: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 6-րդ տուրից հետո Լևոնը վաստակել էր ընդամենը 2.5 միավոր:

Հաջորդ 3 տուրերն ավելի արդյունավետ էին. Գրիշչուկի և Ռաջաբովի հետ ոչ-ոքիներին հետևեց վերջին տուրում Կարուանայի նկատմամբ տարած հաղթանակը, որը մրցաշարում հաղթանակ պարգևեց Կառլսենին, ով սև խաղաքարերով պարտության մատնեց Մքշեյնին ու 5.5 միավորով հռչակվեց չեմպիոն:

Տալի 7-րդ հուշամրցաշարի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`

1. Մագնուս Կառլսեն – 5.5 միավոր
2. Ֆաբիանո Կարուանա – 5
3. Թեյմուր Ռաջաբով – 5
4. Լևոն Արոնյան – 4.5
5. Ալեքսանդր Գրիշչուկ – 4.5
6. Ալեքսանդր Մորոզևիչ – 4.5
7. Վլադիմիր Կրամնիկ – 4.5
8. Լյուկ Մքշեյն – 4
9. Հիկարու Նակամուրա – 4
10. Եվգենի Տոմաշևսկի – 3.5

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում