Sunday, 05 07 2026
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ

Դավթաշեն, Ավան և Արաբկիր վարչական շրջանները բարձր ցուցանիշներ են գրանցել

Ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների մայիս ամսվա կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ըստ այդմ համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Արաբկիր վարչական շրջանները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքի ամրագրումը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է: Անդրադառնալով ապօրինի շինարարության մասով գրանցված ցուցանիշներին, քաղաքապետը նկատել է, որ թեև գնահատման այս բաղադրիչով պատկերը համեմատաբար բավարար է, այդուամենայնիվ հանձնարարել է առավել հետևողական ու խիստ լինել ապօրինի շինությունների կառուցման կանխարգելման, դրանց հայտնաբերման ու անհապաղ ապամոնտաժման հարցում:

Տարոն Մարգարյանը անդրադարձել է նաև քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություններ եռաստիճան կառավարման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքներին ընդգծելով, որ հատկապես վերջինի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ դեռ բավականին անելիք կա: Քաղաքապետը նկատել է, որ անհրաժեշտ է առավել ինտենսիվ աշխատանք տանել բազմաբնակարանների սեփականատերերի իրավունքների և պարտավորությունների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ. «Ողջ գործընթացը, սկսած գումարների հավաքագրումից մինչև արդյունավետ տնօրինում, պետք է վերահսկեն իրենք` շենքերի բնակիչները: Որպեսզի գործնականում այս դաշտում ունենանք շոշափելի արդյունք, անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք իրականացնել թե բնակիչների և թե համատիրությունների հետ»,-շեշտել է Տարոն Մարգարյանը:

Ամփոփելով մայիս ամսվա ընթացքում վարչական շրջանների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ բացի վերոնշյալ գնահատումից վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային այցերի շրջանակում անձամբ է հնարավորություն ունենում հենց տեղում տեսնելու և գնահատելու կատարած աշխատանքն ու ըստ այդմ հանձնարարել է առավել հետևողական լինել տարեկան ծրագրերով նախանշված աշխատանքների սահմանված ժամանակացույցով և որակով կատարման ապահովման ուղղությամբ: «Բազմիցս նշել եմ, որ մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ամենաարդարացի գնահատականը մեր բնակիչներն են տալիս: Բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Եվ ուրեմն եղեք հետևողական ու աշխատեք այնպես, որ մեր համաքաղաքացիները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից:»,-շեշտել է Տարոն Մարգարյանը:

Վերջում քաղաքապետը նաև հիշեցրել է, որ ինչպես և խոստացվել էր, արդեն հուլիսին վարչական շրջանների աշխատանքի գնահատման և վերլուծության ցուցանիշների կիսամյակային ամփոփման արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների և նրանց աշխատակազմերի համար կկիրառվեն խրախուսման մեխանիզմներ, ինչն իր հերթին արդյունավետ խթան կհանդիսանա նաև մյուսների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում