Ինչպես տեղեկացնում է The Inquirer-ը, Google-ը ջնջել է ահաբեկչություն քարոզող YouTube վիդեոհոսթինգի 640 տեսագրություն: Դա արվել է ոստիկանապետերի ասոցացիայի պահանջով:
Նախկինում ինտերնետ հսկային քննադատության էին ենթարկել ծայրահեղական խմբավորումների գործունությունը պրոպագանդելու համար: Կայքում հնարավոր էր առանց մեծ ջանքեր թափելու դիտել Ալ Քաիդայի գործունեության մասին տեսագրություներ: Բացի այդ՝ արգելափակվել են 5 օգտատերերի account-ները, որոնք ամենահաճախն են հրապարակել այդօրինակ տեսահոլովակներ:
Google Inc-ը բավարարել է նյութերի արգելափակման մասին 2011-ի հուլիսից դեկտեմբեր ստացված հայցերի շուրջ կեսը: Այս մասին տվյալներն այսօր հաղորդել են Google-ի՝ տարեկան երկու անգամ հրապարակվող Transparency Report զեկույցում:
Ընկերությունը բացատրում է, որ նյութերն արգելափակելու կառավարությունների պահանջը կազմում է քրեական հետաքննությունների մի մասը և դրանց աճը զարմանալի չէ, քանի որ ամեն տարի Google-ը հարյուր միլիոնավոր մարդկանց առաջարկում է նորանոր ծառայություններ:











































