ԱՄՆ-ում ի հայտ է եկել նոր խնդիր. Կոնգրեսը բթանում է: Բազմաթիվ քաղաքական բրահմաններ ( գիտուն հնդիկներ) բողոքում են, որ վերջին 7 տարիներին Կոնգրեսն ավելի է բթացել: Խոսքի կառուցվածքի և հրապարակային հայտարարությունների վերլուծման արդյունքում The Sunlight Foundation կրթական խումբը նկատել է, որ կոնգրեսականները խոսում են միջինը այն մակարդակով, ինչ երկրորդ կուրսի ուսանողները: Ի դեպ, խոսելու ունակության ցածր մակարդակի դիտարկումը վերաբերում է նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Նենսի Փելոսիին և Ջոն Բոհներին:
Բրահմանների գնահատականին է ենթարկվել 530 քաղաքական գործիչ, որոնցից ամենացածր բալեր ստացողները հանրապետականներն են:
Խոսելու ամենավատ կարողություների տեր է ճանաչվել ներկայացուցիչների պալատի անդամ Միք Մալվանին:
The Huffington Post-ը նշում է, որ խոսքի հմտությունը այդքան էլ կապ չունի կրթության, առավել ևս բթության հետ, ինչպես Մալվանիի պարագայում: Նա փայլուն կրթություն ունի: Հարավային Կարոլինայի հանրապետական ներկայացուցիչը բարձր միավորներով ավարտել է Ջորջթաունի համալսարանը, այնուհետև իրավաբանի աստիճան ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:
Այս առիթով նա հայտարարել է, որ ինքը սովոր է գրել: Նա գրում է մաքուր ու հակիրճ, կարծում է, որ եթե «փոքր» բառերը հասկանալի են, չարժե «մեծ» բառեր օգտագործել: Նա կարծում է, որ կարճ խոսքը հաղորդագրությունը տեղ հասցնելու ամենալավ եղանակն է:










































