The Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարը և նրա ներկայիս երաժշտական խումբը՝ All Starr Band-ը, տեսաշնորհավորանք է ձայնագրել մեկ այլ «բիթլ»-ի՝ Փոլ Մաքքարտնիի համար, որն այսօր նշում է իր 70-ամյակը:
Հոլովակը տեղադրված է Սթարի պաշտոնական կայքում: Երաժիշտները նստած են ձայնագրման ստուդիայում և, առանց երկար խոսքերի ու մաղթանքների, պարզապես երգում են Happy Birthday-ը:
«Ես սիրում եմ քեզ, բարեկամս»,- շնորհավորանքը եզրափակում է Ռինգո Սթարը:
Այս շաբաթ Մաքքարտնիի երկրպագուները մեծ տոնակատարություններ և համերգներ են կազմակերպում հոբելյարի համար, մինչդեռ ինքը՝ երաժիշտը, նախընտրում է ծննդյան օրը նշել ընտանիքի և ընկերների շրջապատում:









































