ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, այսուհետ BlackBerry® BoldTM 9000, BlackBerry® BoldTM 9700, BlackBerry® Storm2TM 9520 և BlackBerry® TorchTM 9800 սմարթֆոններն առաջարկում է ձեռք բերել առավել մատչելի գներով:
Սմարթֆոնների գներ BlackBerry® BoldTM 9000-ը նախկին 210 000 դրամի փոխարեն կարելի է ձեռք բերել 170 000 դրամով, BlackBerry® BoldTM 9700-ը` նախկին 235 000 դրամի փոխարեն` 202 000 դրամով, BlackBerry® Storm2TM 9520-ը` նախկին 257 000 դրամի փոխարեն` 194 000 դրամով, իսկ BlackBerry® TorchTM 9800-ը` նախկին 314 000 դրամի փոխարեն` 278 000 դրամով:
Ինչպես միշտ սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:









































