Չիկագոյում, որտեղ իր հանգստյան օրերն էր անցկացնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, F -15 կործանիչը երկնքում ձերբակալել է Cessna 172 մեկ շարժիչով ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse –ը՝ վկայակոչելով Հյուսիսային Ամերիկայի օդա-տիեզերական հրամանատարությանը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16:00-ին: F-15-ը ձերբակալել է Cessna 172-ը Օբամայի այցի ընթացքում փակված օդային տարածքում, իսկ հետո այն, առանց որևէ միջադեպի, դուրս է բերել արգելված տարածքից: Ինքաթիռը վայրէջք է կատարել Չիկագոյից 96 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանում:







































