РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում մեկնարկող Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլի ժամանակ առաջընթացի գրանցման հավանականությունը շատ փոքր է և անգամ նվազագույն: Այս մասին հայտարարել է իրանական պատվիրակության ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ Իրանը սկզբունքային երկիր է և հիմքեր չկան կարծելու, թե նա կարող է բանակցությունների ժամանակ փոխել իր դիրքորոշումը: Նա հավելել է, որ եթե «Վեցյակը» ընդունի Բաղդադի հանդիպման ժամանակ իրենց արած առաջարկները, ապա իրենք պատրաստ կլինեն ընդունել նաև նրանց առաջարկները: Դիվանագետի խոսքերով՝ Իրանը մոսկովյան հանդիպման ժամանակ ամբողջական ու հստակ պարզաբանումներ կտա «Վեցյակի» կողմից Բաղդադում իրեն ներկայացված առաջարկների վերաբերյալ:










































