Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակու Սիլվան շնորհավորել է երկրի ազգային հավաքականին` Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ անցնելու կապակցությամբ: Այդ մասին է տեղեկացնում պորտուգալական մամուլը:
«Անձամբ իմ և ամբողջ Պորտուգալիայի անունից ցանկանում եմ շնորհավորել ազգային թիմը` «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչ անցնելու կապակցությամբ: Մարզչական ողջ անձնակազմին, ֆուտբոլիստներին և ֆուտբոլի ֆեդերացիային նորանոր հաջողություններ եմ մաղթում մրցաշարի հաջորդ փուլերում:
Ակնկալում եմ, որ թիմն ավելի բարձրակարգ ֆուտբոլ կցուցադրի և հայրենակիցներին հպարտանալու առիթ կտա»,- իր ուղերձում նշել է նախագահը:









































