ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն սկսել է նրա՝ Հնդկաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնդկական IANS գործակալությանը հայտնել է, որ այցը ծրագրված է 2027 թվականի սկզբին, իսկ ինքն անձամբ կմեկնի Հնդկաստան մինչև 2026-ի վերջ՝ օրակարգը համաձայնեցնելու։
Պետքարտուղարի խոսքով՝ G7-ի շրջանակներում Թրամփ-Մոդի հանդիպումն ամրապնդել է երկու առաջնորդների մաքսիմալ մտերմիկ հարաբերությունները, ինչը վճռորոշ է դիվանագիտության մեջ։ Նշենք, որ Թրամփը վերջին անգամ Հնդկաստան էր այցելել 2020 թվականի փետրվարին։









































