Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է գեղարվեստի խորհրդում քննարկել և առաջարկություն ներկայացնել «Դվին» հյուրանոցի հարևանությամբ տեղադրված «Լեռնային պար» արձանախմբի տեղափոխման հետ կապված:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Այստեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև հանգույցների կառուցման ուղղությամբ: Ավարտական տեսքի է բերվում Աբելյան-Հալաբյան հատվածը:
Շարունակվում են նաև մայրաքաղաքի գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման և նոր շենքերի լուսավորման աշխատանքները:










































