Թուրքիայի էներգետիկայի նախարարությունն ու Միջուկային էներգիայի կազմակերպությունը Անկարայում կազմակերպելու են «Միջուկային էներգիայի մուտքը թուրքական էներգահամակարգ» անվանումով համաժողովը:
Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են միջուկային կազմակերպության ղեկավար Լուիս Էչավարիան, Թուրքիայի էներգետիկայի նախարարն ու ոլորտի առաջատար մասնագետներ:
Կազմակերպության նպատակն է աջակցել խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկան զարգացնող երկրներին, կազմակերպել և զարգացնել անվտանգ ու բնապահպանական տեսանկյունից անվնաս միջուկային էներգետիկա:










































