Գերմանիան հույս ունի, որ Հունաստանի նոր կառավարությունը կկատարի իր պարտականությունները ԵՄ-ի և ԱՄՀ-ի հետ համաձայնագրի շրջանակներում՝ կապված երկրին ֆինանսական օգնություն տրամադրելու հետ: Այս մասին, ինչպես հաղորոդւմ է BBC-ն, հայտարարել է Գերմանիայի ֆինանսների փոխնախարար Շտեֆֆեն Կամպետերը:
Փոխնախարարը նշել է, որ Հունաստանին հերթական գումարային տրանշների փոխանցումը կախված կլինի այն բանից, որքանով կառավարությունը պատրաստ կլինի հետևելու բարեփոխումներին:
Մյուս կողմից, սակայն, նրա կարծիքով՝ Աթենքը չպետք է չափազանց խիստ վերակառուցի տնտեսությունը: «Իհարկե, Հունաստանը չպետք է այդ հարցում չափից դուրս ջանքեր գործադրի»,- ասել է Կամպետերը:
Reuters-ը նշում է, որ փոխնախարարի այդ արտահայտությունը հնարավոր է՝ ակնարկում է, որ Հունաստանին, ամենայն հավանականությամբ, որոշակի զիջումներ կարվեն արտաքին պարտքի և ԵՄ-ի ու ԱՄՀ-ի հետ համաձայնագրի պայմաններն իրականացնելու հարցում:











































