Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, այսօր երաժիշտ, կոմպոզիտոր The Beatles խմբի հիմնադիր Փոլ Մաքքարտնին իր ծննդյան 70-ամյակը նշում է ընտանիքի շրջանակում՝ իտալական Մոնտալչինո քաղաքում, որը հայտնի է իր «Բրունելլո» գինիներով:
Սըր Փոլ Մաքքարտնին կնոջ՝ Նենսի Շևելի հետ Հռոմ է ժամանել իր սեփական օդանավով, որից հետո զույգն ուղևորվել է Մոնտալչինո: Նրանք իրենց հանգիստը կանցկացնեն կենտրոնական 5-աստղանի առանձնատանը, որը պատկանում է Castiglion del Bosco հյուրանոցային ծառայությանը:











































