Կազանում ընթացող կանանց շախմատի Գրան-պրի մրցաշարի 4-րդ փուլի 7-րդ տուրում հայուհի Էլինա Դանիելյանը ոչ- ոքի է ավարտել բուլղարացի շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ իր մրցակցությունը: Հանդիպման արդյունքն է 0.5:0.5:
Էլինայի հիանալի ելույթները թույլ են տալիս նրան պահպանել մրցաշարի առաջատարի դիրքերը:
Սլովենացի շախմատիստուհի Աննա Մուզիչուկի և ռուս Տատյանա Կոսինցևայի հանդիպումը նույնպես խաղաղ ելք է ունեցել: Իսկ Ալեքսանդրա Կոստենյուկը` Ռուսաստանից, առավելության է հասել իր հայրենակից Ալիսա Գալյամովայի նկատմամբ:






































