Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 1-ին կարգի պետական գործող խորհրդական Մոդեստ Կոլերովը մասնակցել է «Եվրասիական հեռանկար և չճանաչված պետությունների քաղաքական, հումանիտար ու տնտեսական խնդիրների լուծում» խորագրով կլոր սեղանին:
Իր ելույթում Կոլերովը նշել է. «Իրանը զսպում է Անդրկովկասի անցումը հակաեվրասիական ճակատ: Պատերազմի դեպքում ինչպիսի մարտական կրակոցներ և հատուկ մարտական նախապատրաստություն իրականացնելիս էլ որ լինեն Հայաստանի տարածքում գտնվող մեր զորքերը, այդ երկիրն արդեն իսկ մեր կողմում չէ:
Ինչո՞ւ է նա վարվել նման կերպ: Որովհետև վախենում է իր անվտանգության համար՝ հույսը դնելով ամերիկյան տանիքի վրա: Նա պատրաստ է Ղարաբաղ ամերիկյան խաղաղապահների մուտքին, միայն թե պատերազմ չլինի:
Այդ դեպքում Ղարաբաղն իրեն հաշիվ է տալիս, որ առանց հայկական օգնության՝ նա չի կարող գոյատևել, իսկ առանց հայկական ճանաչման՝ նա չի կարող գոյատևել միջազգային արենայում: Իսկ հայկական ճանաչում նա երբեք չի ստանա:
Եվ այս իրավիճակում չպետք է հույսեր կապել եվրասիական տիրույթում Ղարաբաղի հատուկ սուբյեկտ լինելու հետ: Հայաստանի և Ղարաբաղի եվրասիական ինտեգրումը տեղի չի ունենա, որքան էլ որ դա ցանկանա Ղարաբաղը և որքան էլ որ դա խաղա Հայաստանը:
Անդրկովկասի՝ հակաեվրասիական ճակատ անցում կատարելու հարցում արդյունավետ զսպման միակ հույսն Իրանն է, որն իր օրինական շահերն ունի Հայաստանում, որն իր օրինական շահերն ունի ոչ թե նախկին ԼՂԻՄ-ում, այլ՝ ներկայիս ԼՂՀ-ում, անմիջականորեն սահմանակցում է նրանց հետ վիթխարի տարածքում»:










































