Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում մեկնարկում է Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը: Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Մոսկվայում իրանական կողմին առաջարկվելու է նվազագույնը 4 անգամ նվազեցնել Նաթանզի օբյեկտում ուրանի հարստացումը:
Բացի այդ, Իրանը պետք է ամբողջովին սառեցնի ստորգետնյա «Ֆորդո» օբյեկտում ուրանի հարստացումը կամ էլ ամբողջովին փակի այդ օբյեկտը: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը կհրաժարվի Իրանի հետ նոր բանակցություններ վարելուց և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը կլինի անհետաձգելի:










































