Գիտնականները պատմության մեջ առաջին անգամ հաշվել են Երկիր մոլորակի բնակիչների ընդհանուր քաշը։ Նրանց խոսքերով՝ մարդկությունը կշռում է 287 միլիոն տոննա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Միջին մարդը կշռում է 62 կգ, ընդ որում՝ ամենածանրերն ԱՄՆ-ում են, որտեղ միջին բնակչի քաշը աշխարհի միջին բնակչի քաշը գերազանցում է 30 տոկոսով։ Նշվում է, որ եթե աշխարհում միջին մարդու քաշը լիներ այնքան, որքան ԱՄՆ-ում, ապա դա հավասար կլիներ մարդկության թվի ավելացմանը մոտ մեկ միլիարդով։








































