Այսօր վաղ առավոտյան Ճապոնիայի ափամերձ շրջաններից մեկում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ամերիկյան երկրաբանական գործակալությանը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մորիոկա քաղաքից 115 կմ հեռավորության վրա։ Այս պահին զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։