Վլադիկավկազի «Ալանիա»-ի նախագահ Վալերի Գազաևը «Եվրո-2012»-ից հետո կարող է ստանձնել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
Ռուսական պարբերականների փոխանցմամբ` 57-ամյա մասնագետը Դիկ Ադվոկատի ամենահավանական հետնորդներից մեկն է: Գազաևն արդեն գլխավորել է Ռուսաստանի ընտրանին` 2002-03 թվականներին: ՌՖՄ նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտարարել է, որ ազգային թիմի նոր գլխավոր մարզչի անունը կարող է հայտնի դառնալ մինչև «Եվրո-2012»-ի ավարտը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականը զրկվել է «Եվրո-2012»-ի հետագա պայքարին մասնակցելու հնարավորությունից, իսկ թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն արդեն հուլիսի 1-ից աշխատանքի կանցնի հոլանդական ՊՍՎ-ում:







































