Երուսաղեմում Հրեական համալսարանի մոտակայքում «Օֆրիտ» բազայի պարիսպների մոտ բռնկված հրդեհի արդյունքում ՑԱԽԱԼ–ի 13 զինծառայող ծխից միջին և ծանր աստիճանի թունավորում է ստացել:
Ինչպես հստակեցնում է «Կուրսոր» պորտալը, հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ պաղեստինյան դեռահասները բազայի պարսպի ուղղությամբ մի քանի պետարդա են նետել, և թփերը վառվել են:
Նշվում է, որ երկու զինծառայողի հոսպիտալացրել են: Մնացածներին օգնություն ցուցաբերվել է տեղում:
Ներկա պահին ոստիկանները փնտրում են պետարդա նետողներին:







































