«Կուսության փառաբանումը» միջնադարյան գիրքը, որը խորհուրդ է տալիս միանձնուհիներին, թե ինչպես հագնվել, կվաճառվի Sotheby’s-ի աճուրդում: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
«Կուսութան փառաբանում»–ը գրվել է անգլիական եկեղեցական գործիչ Ալդհելմի կողմից՝ 7-րդ դարում՝ Բարքինգ աբբայության միանձնուհիների համար, որը հիմնադրվել է 666 թվականին: Դա Անգլիայում գրված առաջին տեքստն է, որը նախատեսված է կին ընթերցողների համար:
Աշխատությունում նշվում է, որ բարեպաշտ կյանքի համար ինքնազսպումը բավարար չէ. մարմնի մաքրությունը պետք է ուղեկցվի մտքերի անաղարտությամբ: Ալդհելմը նշում է, որ չի կարելի ներել այն կանանց, ովքեր հանդգնորեն են հագնվում և այդ կերպ երիտասարդների մոտ հետաքրքրություն են առաջացնում: Մասնավորապես, նա խորհուրդ է տալիս չկրել գույնզգույն հագուստ և շքեղ զարդեր:
Մեր թվարկության մոտ 800 թվականով թվագրվող հնագույն գրքի 4 թերթի աճուրդը, ի թիվս նորվեգացի կոլեկցիոներ Մարտին Շոյենի հավաքածուի այլ ձեռագրերի, կկայանա հուլիսի 10-ին: Աճուրդի ժամանակ կներկայացվեն նաև Հոմերոսի «Իլիականի» հին հունարենով դրվագներ, «Աստվածաշնչի» տարբեր նմուշներ և այլ ձեռագրեր:
«Կուսության փառաբանումը» աշխատության թերթերը նախատեսվում է վաճառել 300-500 հազար ֆունտ սթեռլինգով (470-785 հազար դոլար):









































