Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն անցնում է ընտրողների ոչ բարձր մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ն։
Ֆրանսիայի քաղաքացիներն ուղիղ համընդհանուր քվեարկությամբ ընտրում են ստորին պալատի` Ազգային ժողովի 577 պատգամավորների: Վերջիններս ընտրվում են միամանդատ, մեծամասնական սկզբունքով: Միջին հաշվով՝ մի ընտրատեղամասին բաժին է ընկել 11 թեկնածու:
Երկրորդ փուլում յուրաքանչյուր ընտրատարածքում, որտեղ հաղթողը չէր որոշվել առաջին փուլի ժամանակ, պայքարում է երկու կամ երեք թեկնածու: Հաղթանակի համար անհրաժեշտէ հավաքել ձայների մեծամասնությունը:
ՆԳՆ տվյալների համաձայն` տեղի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 21.41 %:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը ևս անցել է ընտրողների ցածր՝ 57.4 % մասնակցությամբ`:










































