Սաուդյան Արաբիան նախատեսում է Գերմանիայից գնել 600-800 «Ընձառյուծ» տեսակի տանկ:
Ինչպես գրել է Reuters գործակալությունը, ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր էր կնքել գերմանական Krauss-Maffei Wegman և Rheinmetall արտադրողների հետ` նույն տեսակի 300 տանկ գնելու մասին: Ընդ որում՝ այս գործարքի դեմ էին դուրս եկել դաշնային կանցլերը, արտգործնախարարը և ռազմական գերատեսչության ղեկավարը:
Ինչպես նշել է RBK-ն, 1980 թ. Գերմանիայի կառավարությունն արգելել էր ընկերություններին տանկեր վաճառել Սաուդյան Արաբիային և Մերձավոր Արևելքի այլ երկրներին` վախենալով, որ ռազմական տեխնիկան կարող է կիրառվել Իսրայելի դեմ պատերազմելու համար:
Հայտնի է, որ Սաուդյան Արաբիան ներկայումս շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ՝ 60 միլիարդ եվրոյի զենք գնելու համար:









































