Թուրքական Շանլիուրֆա քաղաքի բանտում ապստամբություն բարձացնելու փորձ կատարելու ժամանակ սպանվել է 13 բանտարկյալ: AFP գործակալության տվյալներով` պատահարը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան: Հայտնում են, որ դատապարտյալները բանտախցում վառել են սպիտակեղենը: Այդ պահին այնտեղ 18 մարդ է եղել:
Ծխից թունավորվելու հետևանքով մահացել է 13 բանտարկյալ, իսկ մնացած հինգ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։
Նախնական տվյալներով` ապստամբության պատճառ է հանդիսացել կալանավայրի պայմաններից դժգոհությունը։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է, մնացած բանտախցերը և այնտեղ գտնվող բանտարկյալները չեն տուժել:











































