Մի խումբ ճապոնացի ֆիզիկոսներ ստեղծել են մի բանաձև, որը հնարավորություն է տալիս գուշակել նոր ֆիլմի հաջողությունը մինչ էկրանին ցուցադրվելը: Ինչպես տեղեկացնում է AFP գործակալությունը, Տոտորի համալսարանի մասնագետների մի խումբ մշակել է մաթեմատիկական մոդելների հավաքածու, որոնք հաշվի են առնում ֆիլմի համար ծախսված գովազդի գումարը:
Նման բանաձևի կիրառումն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը`թույլ տալով կռահել այնպիսի հայտնի ֆիլմերի հաջողությունը, ինչպիսիք են` «Կոդ դա Վինչի», «Սարդ մարդ-3», «Ավատար»:
Բանաձևը մշակող մասնագետներից մեկը նշել է, որ բանաձևի գլխավոր առավելությունն այն է, որ թույլ է տալիս ընկերություններին գտնել գովազդի համար միջոցներ ծախսելու ամենալավ ժամանակը:
Մասնագետներն իրենց բանաձևը ունիվերսալ են համարում ցանկացած երկրի համար:








































