Կուբայի ոստիկանությունն ազատ է արձակել «Սպիտակ հագած կանայք» այլախոհական շարժման 32 ակտիվիստի: Ինչպես հայտարարել է շարժման առաջնորդ Բերտա Սոլերը, կանայք ազատ են արձակվել աստիճանաբար, որպեսզի չկարողանան հավաքվել Հավանայի հրապարակում` Հոր օրվան նվիրված «թեյախմություն» անցկացնելու:
«Սպիտակ հագած կանայք» շարժումը ստեղծվել է 2003թ.: Ամեն կիրակի «Սպիտակ հագած կանայք» բողոքի ակցիա են անցկացնում Հավանայի կենտրոնում:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ավելի քան 40 կուբացի այլախոհ է ձերբակալվել երկրի այն վայրերում, ուր անցյալ շաբաթ այցելել էր Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը:
2005թ. Եվրոպական խորհրդարանն այս կազմակերպությանը շնորհել է Անդրեյ Սախարովի անունը կրող միջազգային մրցանակ:










































