Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Նիկոլ Փաշինյան. Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ Վարդան Օսկանյանը նստի

«Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով և բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ Եվ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են.«

Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, և ինձջուր տուիք՝ խմելու. օտար էի, և ինձ ձեր մէջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիւանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք»։

Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։ Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համարարեցիք»։ Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են.

«Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի և իր հրեշտակների համար. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, և ինձ ջուրչտուիք, օտար էի, և ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, և ինձ տեսնելու չեկաք»։

Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»։

Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետև այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»։ Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»։

Ավետարան ըստ Մատթեոսի 25/ 31-46

 

Մի քանի զրույցներում արդեն ասել եմ, որ եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու:

Կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած և այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմ իմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին: Չեմ կարող չօգտվել նմանօրինակ պատեհությունից:

Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է: Որովհետև քննարկել հարցը’ սարքովի է մեղադրանքը, թե ոչ’ նշանակում է Օսկանյանին քննարկել Սահմանադրության և օրինականության դաշտում: Ես հրաժարվում եմ դա անել, որովհետև այն ժամանակ, երբ Սահմանադրությունն ունե´ր Օսկանյանի պաշտպանութան կարիքը, նա թքել է Սահմանադրության և ճշմարտության վրա, նա հրապարակայնորեն մահվան դատավճիռ է արձակել Համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, այդ դատավճիռն ի կատար է ածվել և ես նրան երբեք դա չեմ ների, ու չեմ ների նաև նրանց, ովքեր կներեն:

2008 թվականի Մարտի 1-ի հայտնի ասուլիսով Օսկանյանն ինքն իրեն դուրս է դրել Սահմանադրությունից և օրենքներից, և ամեն ինչ կանեմ, որ նա զգա օրենքից դուրս գտնվողի կարգավիճակի ծանրությունը: Այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ այդ ծանրությունը զգում էին’ 2008 թվականի Մարտի 1-ին, իրենց մասին Օսկանյանի ասածները լսելիս:

Ինձ պատասխանատու եմ զգում առաջին հերթին այդ մարդկանց առաջ, և որևէ մեկը չի կարող ինձ արգելել կամ խոչընդոտել կրել այդ պատասխանատվությունը: Օսկանյանը և իր շրջապատը պետք է զգան այն, ինչ զգացել են այդ մարդիկ: Քավ լիցի, սա չի լինի վրեժ կամ վրեժխնդրություն. վայ նրանց, ովքեր կտրվեն վրեժի գայթակղությանը: Սա կլինի արդարության ու արդարադատության մի յուրօրինակ դրսևորում’ մի երկրում, որտեղ արդարության ու արդարադատության սովորական մեթոդները չեն գործում: և ուրեմն, արդարությունն ու արդարադատությունը ոչ ստանդարտ մոտեցումներ են պահանջում, ոչ սովորական ջանքեր:

Եթե ինձնից որևէ բան կախված եղավ, ամեն ինչ անելու եմ, որ Վարդան Օսկանյանը նստի, որովհետև այս պարագայում Մարտի 1-ի զոհերի հարազատներին թեկուզ կիսաձայն բան ասելու հնարավորություն կունենամ. թե տեսեք, թեկուզ անուղղակի, թեկուզ զարտուղի ճանապարհներով արդարությունը կարող է առկայծել, ու եթե բանտում է Օսկանյանը, մի օր կգա նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գորիկ Հակոբյանի, Աղվան Հովսեփյանի, Հայկ Հարությունյանի, սպանությունների անմիջական կատարողների հերթը: Նշանակում է կհասնի նաև ուղիղ, անմիջական արդարադատության հերթը, երբ նրանց մեղադրանք կառաջադրվի ՀՀ քաղաքացիներին սպանելու, պետական հեղաշրջում իրականացնելու, Հայաստանը ծնկի բերելու համար:

Չեմ կարող պատգամավոր Օսկանյանին քաղաքական հալածյալի կարգավիճակ տալու սեթևեթանքները հանդուրժելով’ անարգանք հասցնել իմ քաղաքական պայքարի ընկերներ, չորրորդ գումարման ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, մեր մյուս ընկերներին: Էդ նրանց մասին էին ասում չէ՞ ԲՀԿ-ականները, նախաքննություն է ընթանում, չենք կարող միջամտել նախաքննությանը: Հետո էլ’ դատավարություն է ընթանում, չենք կարող միջամտել դատավարությանը, հետո’ դատավճիռ է արձակվել, չենք կարող մեկնաբանել դատարանի կայացրած վճիռը: Նաև նրանք էին չէ՞, որ չորս պատգամավորներին հանձնեցին մարդակեր մեքենային. ես էլ եմ հանձնելու, որովհետև Վարդանի բալեն ավելի ազիզ չէ, քան Սասունի Մեխակը: Որովհետև յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր յուրաքանչյուր արածի համար:

Վարդան Օսկանյանը քաղաքական հալածյալ լինելու շանս կունենար, եթե քաղաքական սպանությունների համահեղինակ չլիներ: Օսկանյանը ինքն է կայացրել իր դատավճիռը’ 2008 թվականի Մարտի 1-ին, և այդ դատավճիռը բեկանման ենթակա չէ:

ռեֆլեկսիա

Էնպես չի, իհարկե, որ այս դիրքորոշումը անթերի եմ համարում: Բայց դրա թերությունները երկրորդական են դառնում, երբ արձանագրում ենք, որ դա վերաբերվում է ոչ միայն, կամ ոչ այնքան Վարդան Օսկանյանի անձին, որքան ցանկացած մեկին, ով ուղղակի առնչություն ունի Մարտի 1-ի ոճրագործությանը: Առիթի դեպքում էս դիրքորոշմամբ հանդես եմ գալու Սամվել Նիկոյանի, Արթուր Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Աղվան Հովսեփյանի, Գորիկ Հակոբյանի, Մարտի 1-ի սպանդի հետ առնչություն ունեցող օլիգարխների նկատմամբ: Եթե որևէ մեկին մոռացա հիշատակել, դուք ավելացրեք, իմ անունն էլ տակը դրեք’ որպես ստորագրություն: Որովհետև ինչպես հայտնի ֆիլմում կապիտան Գլեբ Ժեգլովն էր ասում’ «Вор должен сидеть в тюрме, и неважно каким образом я его туда посажу»: Այս դիրքորոշումը, հավանաբար, ոմանց սովետական տոտալիտար համակարգը կհիշեցնի, բայց եթե հասանք նման զուգահեռի, ասեմ ուրեմն: Աշխարհի ամենադեմոկրատական և իրավական պետությունը համարվող Ամերիկայի միացյալ նահանգները հատուկ օպերացիայով ֆիզիկապես ոչնչացրին Օսամա բեն Լադենին, ու դեմոկրատական աշխարհում ոչ ոք ոնց որ թե չընդվզեց դրա դեմ: Բա ինչու՞: Բա դա՞տը, բա դատաստա՞նը, բա Սահմանադրությո՞ւնը: Անհնար էր նման արդարադատություն իրականացրել: և ուրեմն, իրականացվեց այն’ ինչի հնարավորությունը կար տվյալ պահին: Ինչպես կասեր «մեծ մտածող» Հովիկ Աբրահամյանը, արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում:

Բեն Լադենի հետ զուգահեռը չափազանցություն է: Գուցե շատ մեծ չափազանցություն: Ու քավ լիցի, ոչ ոք ֆիզիկական հաշվեհարդարի կոչ չի անում, և Աստված հեռու պահի նման կոչերից: Բեն Լադենի հետ զուգահեռի իմաստն այն է, որ խոսք է գնում քաղաքացիական արյան մասին, իսկ քաղաքացիական արյունը ներել, մոռանալ, սակարկել չի կարելի: Ու եթե արյուն հեղած հանցախումբը կիսվել է երկու մասի, ու էս մի մասը մյուս մասի հետևից է ընկել, հետապնդվող ոճրագործին որևէ դրդապատճառով պաշտպանողը նրա արած ոճրագործությունն է պաշտպանում: Սա իմ սուբյեկտիվ ընկալումն է, և ես գործելու եմ այդ ընկալման շրջանակներում:

քաղաքական ասպեկտը

Հարցը, իհարկե, ունի նաև քաղաքական ասպեկտ, որն իմ կարծիքով, արհեստական է, հենց թեկուզ այն պատճառով, որ ձևակերպվել է այդ նույն Վարդան Օսկանյանի կողմից: Արդեն քանի-քանի ամիս նա քաղաքական հրապարակ է նետել Հանրապետական կուսակցության քաղաքական մոնոպոլիայի դեմ պայքարելու գաղափարը և շատերը Օսկանյանին պաշտպանելով համոզված են, որ ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիայի դեմ են պայքարում: Թույլ տվեք նկատել, որ ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիայի դեմ այս մեթոդներով պայքարողները պայքարում են հանուն քոչարյանասերժական կլանի քաղաքական մոնոպոլիայի, հանուն մի այնպիսի վիճակի, երբ Սերժ Սարգսյանը իշխանություն է, Ռոբերտ Քոչարյանը’ ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյանը իշխանություն է, Սերժ Սարգսյանը’ ընդդիմություն: Իշխանության ղեկին գտնվող Սերժ Սարգսյանը կհետապնդի Վարդան Օսկանյանին, և մենք կկանգնենք Օսկանյանի պաշտպանության դիրքերում, կուրծք կծեծենք, քուրձ կհագնենք և մեր գլխին մոխիր կլցնենք’ նրա համար: Հետո, նաև մեր ձեռամբ, իշխանության կգա Ռոբերտ Քոչարյանը կամ իր խումբը, կսկսի հալածել Սամվել Նիկոյանին:

Ասենք’ պաշտոնական դիրքը չարաշահելու, 20 լիտր բենզին գողանալու հոդվածով: Ու մենք կուրծք կծեծենք, կինքնահրկիզվենք’ ի պաշտպանություն Սամվել Նիկոյանի, ԲՀԿ-ի քաղաքական մոնոպոլիայի դեմ պայքարի շրջանակներում: Հետո նաև մեր ձեռամբ իշխանության կգա Միշիկը, կհետապնդի Սեդրակին, ու մենք էլի հացադուլ կանենք’ հանուն Սեդրակի: Հետո նաև մեր ձեռամբ իշխանության կգա Սեդրակը և կբռնի Միշիկին, ու մենք վերջինիս նկարները բռնած կգոռանք’ ազատություն քաղբանտարկյալ Միշիկին:

Իսկ նրանք միավորվում են այն ժամանակ, երբ ժողովրդի իշխանությունը վերականգնելու շանս է ստեղծվում, և իրար ուտում են, երբ ժողովրդից գողացված իշխանությունը բաժան-բաժան անելու խնդիր կա: Նրանք ուրիշ հարցեր են լուծում, բոլորովին ուրիշ հարցեր, թե ով ում ո՞ր բիզնեսի մեջ որքան է քցել, և պայմանավորված քվոտայից քանի միլիարդ է ավել աշխատել: Ի դեպ, դոլարների մասին: Վարդան Օսկանյանենք 2008-ին մեզ շշի էին հանել մեղադրելով, թե 2008-ին արտերկրից փողեր ենք ստանում, որ Հայաստանն ապակայունացնենք: Ու հիմա էդ շրջանակի մարդկանցից շատերը միամիտ հայացքով ասում են. հա ի՞նչ. պարոն Հանթսմանը մեկուկես մլիոն դոլար է նվիրել Վարդան Օսկանյանին: Իսկականից էլ’ հա ի՞նչ: Ասե՞մ, թե չասեմ’ հա ինչ:

Սերժի վարկածը

7or կայքը Օսկանյանի վերաբերյալ իմ առաջին հայտարարությանը արձագանքելով մի մեծ հոդված էր գրել, որտեղ ըստ էության ինձ մեղադրել էր Բաղրամյան 26-ի, ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանի պատվերը կատարելու մեջ: Լավ կլիներ, որ նշված կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանը մինչ նման մեղադրանք հնչեցնելը պատասխաներ մի շատ կարևոր հարցի. ինչու՞ իր անունը տեղ չգտավ ԲՀԿ համամասնական ցուցակում, չնայած վերլուծաբանները, ԲՀԿ-ի աղբյուրները նրա համար տեղ էին կանխատեսում կուսակցության ցուցակի առաջին տասնյակում: Բոլորը գիտեն, որ կանխատեսումը չիրականացավ, որովհետև Սերժ Սարգսյանը ԲՀԿ համամասնական ցուցակը կազմողին արգելեց Թևանյանին տեղ հատկացնել: Ասել է, թե Սերժ Սարգսյանը ԲՀԿ համամասնական ցուցակ կազմողին կարող է նաև բան թույլատրել և արգելել: Նման դեպքերում կարող էի նույնիսկ ինձ իրավունք վերապահել օգտագործել հայտնի ասացվածքի իմպրովիզացիոն տարբերակը. «Իմ սերժանտի սերժանտը իմ սերժանտն է»: Բայց չեմ անի, այլ ընդամենը կասեմ ի գիտություն 7or-ի: Եթե ձեր շեֆերին Սերժ Սարգսյանը կարող է բան թույլատրել կամ արգելել, ինձ օրինակ, չի կարող, չնայած շատ երկար ժամանակ երազել է այդ մասին: Համոզված եմ’ հիմա չի էլ երազում: Ոչ ոք չի կարող ինձ ինչ-որ բան թույլատրել կամ արգելել, որովհետև փորձել եմ գործել այնպես, որ որևէ մեկին նման լծակ չտամ: Ստացվել է: և թող ներեն ինձ 7or-ականները իրենց նման հիասթափություն պատճառելու համար:

վերջաբան

Հարց կարող է առաջանալ, թե արդյոք Օսկանյանի հարցում նման դիրքորոշում արտահայտելով մտավախություն չունեմ, որ մի օր էլ ի´նձ կալանավորելու համար հանրապետականները կարող են գալ Ազգային ժողով: Տեսականորեն հնարավոր է, կարող է լինել նման բան: Բայց իմ նստածը, իմ նստելը կլինի Հայաստանը համակած բազմաթիվ անարդարություններից մեկը: Իսկ Օսկանյանի և իր նմանների նստելը կդառնա եզակի, բացառիկ, հուսադրող արդարություն:

nikolpashinyan.com

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում