Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է մյուս տարի հեռանալ քաղաքականությունից: Այս մասին նա հայտարարել է տեղի թերթերից մեկին տված հարցազրույցում:
«Ութ տարին բավականին մեծ ժամանակ է: Իմ ծրագրերի մեջ է մտնում գիտական գործունեության վերադառնալը»,- ասել է նա:
Նա նշել է, որ հնարավոր է` քաղաքական գործունեություն իրականացնի համալսարանում, սակայն մտադիր չէ որևէ քաղաքական կուսակցություն հիմնել:
Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությամբ նախագահն ընտրվում է չորս տարին մեկ և իրավունք չունի երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: 55-ամյա Ահմադինեժադը, որը 2005-ից նախագահ է, հայտարարել է, որ այդ պաշտոնին կվերադառնա ավելի ուշ:










































