Քանդակագործ և նկարիչ, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին ֆրանսիական առողջարանային Սեն-Ժիլ-Կրուա-դե-Վի քաղաքում այսօր բացել է քանդակների կոմպոզիցիա՝ նվիրված պոետ Մարինա Ցվետաևային: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Հուշարձանի պատրաստման և տեղադրման նախաձեռնությունը ֆրանսիական կողմինն է: Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող քաղաքը դարձել է ռուս ստեղծագործական մտավորականության սիրելի վայրը: Մարինա Ցվետաևան, որի անունով է կոչված ափամերձ ծառուղիներից մեկը, 1926 թվականի ամառն անցկացրել է Սեն-Ժիլ-սյուր-Վի փոքրիկ քաղաքում, որը 1967 թվականին միացել է հարևան Կրուա-դե-Վի քաղաքի հետ:
Երկմետրանոց բրոնզե արձանը տեղադրվել է Վի գետի հարակից այգում: Մարինա Ցվետաևան պատկերված է նստարանին նստած՝ ձեռքին վարդ, իսկ կողքին՝ գրքերի շարք:
Հուշարձանի տեղադրումից հետո ֆրանսիացիները սկսել են լուսանկարվել Ցվետաևային հետ:







































