Չինաստանի հարավարևմտյան Յուննան մարզի Ցյուցզին քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել 250 երեխաների առևանգման մեջ մեղադրվող կնոջը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանի կայքում Ցզյան Կայջին անվանվում է «խմբավորման առաջնորդ, որը երկրի կենտրոնական շրջաններում նորածիններ է վաճառել» 3-5 հազար դոլարին համարժեք գումարով:
Խմբավորման մյուս 35 մասնակիցները դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման:
Փորձագետները նշում են, որ Չինաստանի «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» պետական քաղաքականությունը նպաստում է սև շուկայի ծաղկմանը, որտեղ առանձնապես գնահատվում են նորածին տղաները:









































